Մարգերիտ Դյուրաս
Մարգերիտ Դյուրաս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 4, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Gia Định, Հարավային Վիետնամ[4] |
Վախճանի թիվ՝ | մարտի 3, 1996[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, վիպասան, դրամատուրգ, ինքնակենսագիր, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, փիլիսոփա և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0243921 |
Մարգերիտ Դյուրաս (ֆր.՝ Marguerite Duras [maʀɡəʁit dyˈʁas], իսկական ազգանունը` Դոնադյո, ֆր.՝ Donnadieu, ապրիլի 4, 1914[1][2][3][…], Gia Định, Հարավային Վիետնամ[4] - մարտի 3, 1996[1][2][3][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի գրող, սցենարիստ, ռեժիսոր և դերասանուհի։ Պարգևատրվել է Բեռլինի կինոփառատոնի (1985) «Արծաթե արջ» մրցանակով, առաջադրվել է Օսկար մրցանակի` լավագույն սցենար անվանակարգում (1961)։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1914 թվականի ապրիլի 4-ին Վիետնամի հարավում[7], որն այն ժամանակ ֆրանսիական գաղութ էր և մտնում էր Ֆրանսիային պատկանող Ֆրանսիական Հնդկաչինի մեջ։ Մարգերիտի ծնողներն զբաղվում էին մանկավարժական գործունեությամբ և գաղութ էին տեղափոխվել ֆրանսիական կառավարության կոչով[8]։ Նրա ծնվելուց քիչ անց հայրը, որ գաղութ տեղափոխվելուց հետո հիվանդացել էր, թողնում է ընտանիքն ու վերադառնում Ֆրանսիա, որտեղ էլ մահանում է, երբ Մարգերիտը 4 տարեկան էր։ Մարգերիտի մայրը մնում է Հնդկաչինում երեք երեխաների հետ։ Ընտանիքն այնքան էլ ապահովված չէր։
Դպրոցն ավարտելուց հետո՝ 17 տարեկանում, Մարգերիտը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ իրավունք է ուսումնասիրում, այնուհետև քարտուղար է աշխատում Գաղութների հարցերի նախարարությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցում է դիմադրության շարժմանը, դառնում կոմունիստական կուսակցության անդամ։ Այդ ժամանակ վերցնում է Դյուրաս կեղծանունն ի պատիվ հայրական գյուղի։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսել է գրել պատերազմի տարիներին։ Հայտնի է դարձել «Թափվել է Խաղաղ օվկիանոսի մոտ» (1950) և «Ծովայինը Ջիբլարթարից» (1952) վեպերի լույսընծայումից հետո։ 1943-1993 թվականներին գրել է 34 վեպ։ Մարգարետ Դյուրասի առավել հայտնի ստեղծագործությունն է համարվում «Սիրեկան» (1984) ինքնակենսագրական վեպը, որի համար նա արժանացել է Գոնկուրյան մրցանակի։ Ըստ այս ստեղծագործության՝ նկարահանվել է համանուն ֆիլմը (ռեժիսոր` Ժան-Ժակ Աննո)։ Մարգերիտ Դյուրասը հանդես է եկել նաև որպես կինոսցենարիստ և կինոռեժիսոր` նկարահանելով ավելի քան 20 ֆիլմ։ Բացի այդ՝ նա ինքը խաղացել է մի քանի ֆիլմերում։
Մահացել է 1996 թվականի մարտի 3-ին, 81 տարեկան հասակում, Փարիզում։ Թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ 5,0 5,1 5,2 Fichier des personnes décédées
- ↑ https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
- ↑ «Bnf: Notice de personne: Duras, Marguerite ((1914-1996)» (French). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Riding, Alan. «Marguerite Duras, 81, Author Who Explored Love and Sex». New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարգերիտ Դյուրաս (անգլ.) Internet Movie Database կայքում
- ՃԱՆՃԻ ՄԱՀԸ / ՄԱՐԳՐԻՏ ԴՅՈՒՐԱՍ
- Маргерит Дюрас на сайте «les Archives du Spectacle» (фр.)
- Маргерит Дюрас на сайте «A.R.T.» Արխիվացված 2019-02-02 Wayback Machine — «MARGUERITE DURAS ou Un cri d’espoir et de désespérance», par Geneviève Latour avec la collaboration de Claire Deluca (фр.)
- Климова, Маруся. Последняя любовь Маргерит Дюрас: интервью с Яном Андреа // Топос. 2005. № 18 (03/11/05)
- Горяинов, Олег. Маргерит Дюрас. Политика не различения кино и литературы Արխիվացված 2018-12-22 Wayback Machine // Cineticle: Интернет-журнал об авторском кино. № 9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգերիտ Դյուրաս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Մարտի 3 մահեր
- 1996 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Գոնկուրյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ինքնակենսագիրներ
- Կոմունիստ գրողներ
- Հրատարակիչներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիացի բանաստեղծուհիներ
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի կին դրամատուրգներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի փաստաբաններ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Ֆրանսիացի ֆեմինիստներ